20.04.2025
Վրաստանը դեմ չէ Հայաստան գազ տարանցելու համար Գազպրոմից գումար վերցնել
prev Նախորդ նորություն

Թուրքիան և Վրաստանը կավելացնեն երկկողմ առևտրի ծավալները

Թուրքիան Վրաստանի առևտրային գործընկերների թվում առաջին տեղն է գրավում: Թուրքիան նաև առաջատարն է Վրաստանում ներդրումներ իրականացնելու առումով: Այդ մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կումսիվիլին:

Նրա խոսքով, անհրաժեշտ է ավելացնել Թուրքիայի և Վրաստանի միջև առևտրի ծավալը, փոխանցում է Անադոլուն: «Թուրքիան առաջին տեղն է զբաղեցնում Վրաստանի առևտրային գործընկերների շարքում: Ընդհանուր առևտրի ծավալը 2015թ.-ին հասել է 1,332 միլիարդ դոլար, իսկ Թուրքիայից արտահանումը Վրաստան կազմել է 1,109 միլիարդ դոլար», -նշել է նա:

2016թ.-ի մարտից Վրաստանն ու Թուրքիան կսկսեն իրականացնել եռամյա eTIR նախագիծը՝ երկու երկրների մաքսային ծառայությունների միջև տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման համար:
Իրանում խորհրդարանական ընտրություններ են. պայքարը կծավալվի պահպանողականների և բարեփոխիչների միջև
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար