20.04.2025
Վալովայա. ԵԱՏՄ-ում ազգային արժույթներով առևտուրը կայունացնող գործոն է
prev Նախորդ նորություն

Վրաստանը դեմ չէ Հայաստան գազ տարանցելու համար Գազպրոմից գումար վերցնել

Վրաստանը սկզբունքորեն դեմ չէ անցում կատարել Գազպրոմից ռուսական գազը դեպի Հայաստան տարանցելու դիմաց գումարներ գանձելու տարբերակին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Մարիամ Վալիշվիլին:

Նրա խոսքով, դա համապատասխանում է միջազգային պրատկտիկային, իսկ Վրաստանը, որը Գազմպրոմից՝ Հայաստան տարանցելու համար ստանում էր գազի ծավալի 10%-ը, բացառություն էր:

Վալիշվիլին նշել է, որ այժմ շարունակվում են այդ հարցի շուրջ բանակցությունները Գազպրոմի հետ, որոնք սկսվել էին Թբիլիսիի հետ նախորդ տարի, փոխանցում է ВЗГЛЯД-ը: Ըստ նրա, փոխվարչապետ Կախա Կալաձեն փետրվարի 29-ին մեկնելու է Ադրբեջան, որտեղ բանակցություններ կվարի գազային համագործակցության շուրջ:

Վրաստանը հիմնականում գազ է ստանում Ադրբեջանից: Կառավարությունը հայտարարել է, որ Վրաստանի կարիքները ավելանում են և նրանք ցանկանում են գազ գնել նաև Գազպրոմից՝ բացերը լրացնելու համար:
Թուրքիան և Վրաստանը կավելացնեն երկկողմ առևտրի ծավալները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար