26.11.2024
Իրան. Թեհրանի ու Բաքվի հարաբերություններոմ նոր էջ է բացվում
prev Նախորդ նորություն

Վալովայա. ԵԱՏՄ-ում ազգային արժույթներով առևտուրը կայունացնող գործոն է

ԵԱՏՄ անդամ-պետությունները պետք է խորացնեն համագործակցությունը մակրոտնտեսական և արժութային քաղաքականությունում, սակայն այդ ուղղությամբ անհրաժեշտ է գործել շատ զգույշ: Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Տատյանա Վալովայան:

Նրա խոսքով, ԵԱՏՄ վարչապետերի հանձնարարությամբ 2015թ.-ի օգոստոսին Մոսվայում տեղի է ունեցել ֆինանսների, էկոնոմիկայի նախարարների և ԿԲ ղեկավարների առաջին հանդիպումը, որտեղ էլ քննարկվել են այդ ոլորտներում համագործակցության խորացման հարցերը: Ղեկավարների հաջորդ քննարկման է ներկայացվելու ԵԱՏՄ տնտեսությունների կայունացման մասին զեկույցը, որտեղ առկա են լինելու նաև մակրոտնտեսական և արժութային ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերը:

Վալովայան նշել է, որ իրենք չեն խոսում միասնական արժույթի կիրառման մասին, որը տնտեսական զարգացման այս փուլում ոչ միայն ժամանակավրեպ է, այլ նաև կարող է բացասական ազդեցություն ունենալ: Սակայն անհրաժեշտ է ակտիվորեն առաջ տանել ԵԱՏՄ համաձայնագրի մակրոտնտեսական և արժութային քաղաքականության ոլորտները, փոխանցում է vb.kg կայքը: Նրա խոսքով, անրաժեշտ է ընդլայնել փոխադարձ առևտրում ազգային արժույթների օգտագործումը, որը կայունացնի ԵԱՏՄ տնտեսությունը: "Դա այն թեմաներից է, որը ներդրված է ԵԱՏՄ պայամանգրում և շատ անհրաժետ է այժմ", - ասաց նա: