5.12.2025
Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու ճանապարհը
prev Նախորդ նորություն

Արշակ սրբազանը կալանավորվեց 2 ամսով

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, այսօր՝ որոշեց երկու ակսով կալանք կիրառել Արշակ Սրբազանի նկատմամբ։


Մինչ այդ նրա պաշտպան Արսեն Բաբայանը հայտարարել էր, որ որեւէ ակնկալիք չունի դատարանից, որ արդեն որոշումը գրված պատրաստ է, պարզապես իրենց են տալու որոշման օրինակը։


ՔԿ–ի փոխանցմամբ՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)։


Փաստաբանի խոսքով, Արշակ Սրբազանը դեռ ասուլիսից սկսած պատրաստ էր նման զարգացումների։