5.12.2025
Արշակ սրբազանը կալանավորվեց 2 ամսով
prev Նախորդ նորություն

Սուրեն Պապիկյանն ընդունել է Միացյալ Թագավորության պաշտպանության գծով պետական նախարարին

Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Միացյալ Թագավորության պաշտպանության գծով պետական նախարար, լորդ Վերնոն Ռոդնի Քոքերին և Հայաստանում բրիտանական առաջին ռեզիդենտ պաշտպանական կցորդ, մայոր Թոմաս Շորլանդ Բոլին:


Հանդիպմանը ներկա էին նաև Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանն ու Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը:


Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցությանը վերաբերող հարցեր:


Կողմերը դրական են գնահատել համագործակցության ընթացիկ մակարդակը և պատրաստակամություն հայտնել զարգացնելու այն: Երկուստեք ընդգծվել է ՀՀ-ում և ՄԹ-ում ռեզիդենտ կցորդների նշանակման կարևորությունը՝ նշելով, որ այդ քայլը կնպաստի երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հետագա ընդլայնմանը:


Քննարկվել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:


 

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 դրամահավաք-արշավը
Հաջորդ նորություն next