21.04.2025
Թբիլիսին ու Թեհրանը բանակցում են Հայաստանի տարածքով գազ տարանցելու համար
prev Նախորդ նորություն

Վալովայա. Մոտակա չորս տարիները՝ ԵԱՏՄ-ի կայունացման շրջանն են

Այս տարի և ապագայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ-ի հիմնական նպատակն է լինելու ակտիվորեն նպաստել նրան, որպեսզի հնարավոր լինի հասնել միության այն տեսլականիին, որն ամրագրված է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրում: Այդ ամենի հիմքը պետք է դրվի մոտակա չորս տարիների ընթացքում: Այդ ժամանակահատվածը կարելի է համարել կայունացման և բյուրեցացման ժամանակաշրջան: Այդ մասին հայտարարել է ԵՏՀ նախարար Տատյանա Վալովայան:

Նրա խոսքով, նախորդ չորս տարիները քննարկումների, հիմնական փաստաթղթի պատրաստման, ինտեգրացիայի ամրապնդմանն ուղղված տարիներ էին: Դրա արդյունքը եղավ ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի ստորագրումը և երկու նոր անդամների՝ ՀՀ-ի ու Ղրղզստանի անդամակցությունը, փոխանցում է vb.kg կայքը: Վալովայան նշել է, որ երկկողմ առևտրում բավականին օպտիմալ կառուցվածք է ձևավորվել և այն գործում է անկախ համաշխարհակին ճգնաժամից: Նրա խոսքով, դրա ապացույցն է գյուղատնտեսական արտադրանքի, քիմիական արդյունաբերության, մեքենաշինության և այլ ոլորտներում գրանցված հաջողությունները:
Ադրբեջանի պետբյուջեի դեֆիցիտը կազմելու է 1,673 միլարդ մանաթ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
21.04.2025
Փաշինյանը չի արձագանքել լրագրողների հարցին Սյունիքում գյուղի գնդակոծության վերաբերյալ