26.11.2024
ՀԱՊԿ-ը սիրիական ճգնաժամի խորացումը սպառնալիք է համարում
prev Նախորդ նորություն

Սիրիայում Անկարայի սադրանքների հետևում թաքնված է ԱՄՆ-ն

Անկարայի կողմից հակասող հայտարարություններն ու Թուրքիայի կողմից սիրիական տարածքի հրետակոծությունը տեղի է ունենում ԱՄՆ-ի ղեկավարության հետ համաձայնությամբ: Այդ մասին հայտարարել է սիրիացի ռազմական փորձագետ, պահեստազորի գեներալ Հասան ալ-Հասանը:

Նրա խոսքով, իրենք չեն կարող դիտարկել Թուրքիան, որպես ինքնուրույն խաղացողի, որը կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել: Դա պետք է ընկալել որպես ԱՄՆ-ի թուրքական նախագիծ, որի նպատակն է վերահսկելի քաոս առաջացնել տարածաշրջանում: Նրանք սկսել են Թունիսից և հասել են Սիրիա:

Փորձագետի կարծիքով, ռազմաճակատում ՌԴ-ի աջակցությամբ Սիրիայի վերջին հաջողությունները բանակացություններում ստիպել են ԱՄՆ-ին փոխել իր մարտավարությունն ու պահվածքը:

Իր հերթին, Բեյրութում Ամերիկյան գիտության տեխնոլոգիաների համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Գեորգ Մեսսին հայտարարել է, որ Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը հստակ ռազմավարություն չունեն Սիրիայում:

Դիտարկելով Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի՝ Սիրիայում ցամաքային գործողության հնարավորությունը՝ նա նշել է, որ այդ երկրների ներսում շատ խնդիրներ կան: Նրա խոսքով, եթե թուրքական բանակը մտնի Սիրիա, ապա կսկսի պատերազմել քրդերի հետ, ինչը կսադրի հենց Թուրքիայում ապրող քրդերին դիմել զենքի օգնությանը:

Ըստ նրա, Սաուդյան Արաբիան այժմ պատերազմում է Եմենում ու կորուստներ է կրում: Այդպիսի իրավիճակում նրանք չեն ցանկանա երկրորդ ճակատը բացել նաև Սիրիայում, փոխանցում է Ռիա Նովոստին: