26.11.2024
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ  800 կրակոց
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ-ը սիրիական ճգնաժամի խորացումը սպառնալիք է համարում

Սիրիայում՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու հարևանությամբ, պատերազմի օջախի բորբոքումը սպառնալիք է ներկայացնում ՀԱՊԿ անդամ-երկրների անվտանգությանը: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Նա նշել է, որ Թուրքիայի հրետանու կողմից Սիրիայի տարածքի հրետակոծությունը, Անկարայի ու Էռ-Ռիյադի հայտարարությունը Սիրիայում ցամաքային գործողություններ սկսելու մտադրության մասին հղի են սիրիական հակամարտությունը որակական նոր, վտանավոր մակարդակի տեղափոխելու վտանգներով, փոխանցում է Սպուտնիկը:

ՀԱՊԿ մեջ են մտնում Հայաստանը, ՌԴ-ը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: Հայաստանը Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ, Կազմակերպություն) հիմնադիր անդամ է: Անդամակցությունը ՀԱՊԿ-ին Հայաստանի անվտանգության ապահովման բաղադրիչներից է, որն իրագործվում է անդամ պետությունների միջև բազմակողմ կապերի շնորհիվ: