24.11.2024
Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը կկայանա Անկարայում
prev Նախորդ նորություն

Նովակ. ՌԴ-ը ցանկանում է դեպի Իրան էլեկտրահաղորդման գիծ անցկացնել ՀՀ-ով ու Ադրբեջանով

ՌԴ-ը և Իրանը կբանակցեն Ադրբեջանի և Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծի անցկացման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

Իրանը, ՌԴ-ը, Վրաստանն ու Հայաստանը Թբիլիսիում կքննարկեն երկրների միջև էլեկտրահաղորդակցման գծի անցկացման շուրջ բանակցություններ: Այդ մասին Sputnik-ին հայտնել է Իրանի էլեկտրաէներգիայի նախարարության աղբյուրը: Հանդիպմանը նախատեսվում էր Ադրբեջանի մասնակցությունը, սակայն Վրաստանի էներգետիկայի նախարարությունում «РИА Новости» հայտնել են, որ Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել նախագծի քննարկմանը:

Նախարարությունում նշել են, որ հանդիպումը նախատեսվում է անցկացնել ապրիլիլին, սակայն կոնկրետ ամսաթիվ իրենք նշել չեն կարող: Քանի որ Ադրբեջանը չի համագործակցում ՀՀ-ի հետ, ապա այդ հանդիպումը կլինի քառակողմ: Վրացական պատվիրակությունն այդ հարցի շուրջ արդեն բանակցություններ է անցկացրել Երևանում, իսկ Թբիլիսիում պետք է կայանան այդ բանակցությունների շարունակությունը: