22.04.2025
Պեսկով Էրդողանի մամլո խոսնակին. «Ես հրաժարական կտայի»
prev Նախորդ նորություն

Կվիրիկաշվիլի. Վրաստանը հպարտ է իր հայերով

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին այսօր այցելել է Թբիլիսի հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցի և շնորհավորել վիրահայոց թեմին Քրիստոսի հարության (Զատիկի) տոնի կապակցության: Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը:

Արեւելքի և արևմուտքի քրիստոնյաները կիրառում են Զատիկի ամսաթվի որոշման տարբեր մեթոդներ, այդ իսկ պատճառով այդ տոնը միայն 30% դեպքերում է համընկնում:

«Մեր բարեկամությունը շատ կարևոր է, և Վրաստանը հպարտանում է իր հայազգի զավակներով: Մենք ուրախ ենք, որ միասին ենք երկիր կառուցում, որը միշտ կարող է հպարտանալ նրանով, որ հադիսանում է աշխարհում տարբեր մշակույթների համակցության օրինակ», - ասել է Կվիրիկաշվիլին:

Հայկական եկեղեցում պատարագին Վրաստանի վարչապետի հետ մասնակցել են նաև փախստականների հարցերով նախարար Սոզար Սուբարին, Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Գեորգի Ալիբեկգաշվիլին, կրոնի հարցերով պետական գործակալության ղեկավար Զազա Վաշակմաձեն:

Ուղղափառ եկեղեցիներում Զատիկն այս տարի տոնելու են մայիսի 1-ին:
Ռուսաստանցի զբոսաշրջիկները փոխարինել են Թուրքիան Վրաստանով, Հայաստանով և Ադրբեջանով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան