24.11.2024
Մոսկվայի համար Ղարաբաղում ստատուս-քվոյի խախտումը կունենա բացասական հետևանքներ
prev Նախորդ նորություն

Արևելագետ. Ալիևի համար իրավիճակի վերահսկման հնարավորությունները նվազում են

Ադրբեջանում իրավիճակը կարող է մի պահ դուրս գալ իշխանությունների վերահսկողությունի՝ սոցիալ-քաղաքական և էթնո-կրոնական պայթյունը զսպելու հնարավորությունները ավելի քիչ: Այդ մասին VERELQ-ի հետ զրույցում հայտարարել է արևելագետ Վարդան Ոսկանյանը:

Վերջին օրերին Ադրբեջանի միանգամից հինգ շրջաններում տեղի են ունեցե զանգվածային բողոքի ակցիաներ: Բնակչության դժգոհության հիմնական պատճառը մանաթի արժեզրկման հետևանքով սննդամթերքի գների բարձրացումն էր: Ընդհանուր առմամբ, պետք է նշել, որ առկա միտումներն իշխանությունների համար բավականին վտանգավոր են՝ ծայրահեղականության աճ, Նարդարանում շիական առաջնորդների ձերբակալություններ: Այդ բոլոր գործոնները սոցիալական դժգոհությանը զուգահեռ կարող են լրջորեն խարխլել իշխանությունների դիրքերը:

Ոսկանյանի խոսքով, չնայած Ալիևը դեռևս պահպանում է վերահսկողությունն իրավիճակի նկատմամբ, այնուամենայնիվ նրա ռեսուրսները աստիճանաբար մարում են՝ նաթվի գների անկման և մանաթի արժեզրկման հետևանքով:

Մեկնաբանելով մերձկասպյան երկրում առկա իրավիճակը ՀՀ-ի շահերի տեսանկյունից Ոսկանյանը ընդգծել է, որ Երևանի համար ամենաօպտիմալ տարբերակը կլինի Ադրբեջանի՝ բնական ֆորմատին վերադարձը, այսինքն՝ նրա տարածքում մի քանի պետությունների ձևավորումը: Սակայն դրա մասին խոսելը դեռևս վաղ է:

Նա նշել է, որ չնայած Ալիևի ռեժիմը վտանգավոր է Հայաստանի համար ռազմատենչ հայտարարությունների և սահմանների հրետակոծման հետևանքով, նրա քաղաքականությունը երկրի ներսում ձեռնտու է Հայաստանին: Ալիևի քաղաքականությունը խարխլում է պետությունը, բարենպաստ պայմաններ են ստեղծվում էթնիկ, կրոնական, սոցիական հողի վրա ներքին հակամարտությունների համար: Այս պայմաններում Ալիև ժամանակ չունի Ղարաբաղի մասին մտածել և ներքին հյուծվող Ադրբեջանն այդ առումով մեզ ձեռնտու է: