24.11.2024
Արևելագետ. Ալիևի համար իրավիճակի վերահսկման հնարավորությունները նվազում են
prev Նախորդ նորություն

Իրանը մտադիր է անդանակցել ԱՀԿ-ին

Իրանը քննարկում է Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է Բաքվում Իրանի դեսպան Մոհսեն Պակայինը:

Նա նաև հայտարարել է, որ պետությունը պատրաստ է նաև միանալ խոշոր տարածաշրջանային նախագծերին, ինչպիսիք են TANAP գազամուղը: Դեսպանը հայտարարել է, որ իրենք մասնակցելու են բոլոր նախագծերին, որոնք կարող են օգտակար լինել իրենց երկրին, փոխանցում է Ինտերֆաքսը:

Նրա խոսքով, Իրանը կարող է օգտվել Ադրբեջանի ներդրումներից տարանցիկ նախագծեր իրականացնելու համար: "Մենք կարող են Ադրբեջանի հետ համատեղ նեդրումներ իրականացնել նավթային ոլորտում: Մենք պատրաստ ենք օգտվել Ադրբեջանի ներդրումներից շինարարության ոլորտում", - հավելել է նա:

Հունվարի 16-ին ԱՄՆ-ը և ԵՄ-ը մասնակցի չեղյարկեցին Իրանի դեմ պատժամիջոցները: Այդ որոշումը կայացվել է ՄԱԳԱՏԷ-ի զեկույցի հրապարակումից հետո, համաձայն որի Իրանը կատարել է միջուկային ծրագրի շուրջ իր պարտականությունները: ԱՄՆ-ը դեռևս չեղյալ է հայտարարել Իրանի նկատմամբ միայն երկրորդական պատժամիջոցները: