14.12.2024
ՀԲ. Իրանի պատժամիջոցների չեղարկումը հնարավորություններ է բացում Հայաստանի համար
prev Նախորդ նորություն

Մոսկվայի համար Ղարաբաղում ստատուս-քվոյի խախտումը կունենա բացասական հետևանքներ

Ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է մնալ ամենավտանգավոր սպառնալիքներից մեկը Կովկասի համար: 2016թ.-ն այդ հակամարտության կողմերը մտնում են առանցքային հարցերի շուրջ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ և հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջաններ, փախստականների վերադարձ, փոխզիջման գնալու առանց որևէ պատրաստակամության: Այդ մասին Կոմերսանտ թերթի փոխանցմամբ հայտարարել են վերլուծաբաններ Սերգեյ Մարկեդոնովը, Անդրեյ Բեզրուկովը, Միխայիլ Մամոնովը և Անդրեյ Սուշենցովը:

Փորձագետները հայտարարել են, որ ղարաբաղյան հակամարտության սրումից զգուշանում են ինչպես ՌԴ-ում, այնպես էլ Արևմուտքում: Հակարամտության սրացում և միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումից զգուշանում է նաև Իրանը, ով հայտարարել է հակամարտությունն առանց արտատարածաշրջանային խաղացողների կարգավորման անհրաժեշտության մասին: Սակայն ռուս-թուրքական հակամարտությունն՝ հաշվի առնելով Ադրբեջանի ու Թուրքիայի, ՀՀ-ի ու ՌԴ-ի ռազմավարական հարաբերությունները զգալիորեն, բարձրացնում են պատերազի և այն Կովկասի տարածաշրջանից դուրս գալու հավանականությունը:

Երևանն ու Բաքուն՝ հետևելով Մոսկվայի ու Վաշինգտոնի հակասություններին, փորձում են թեստավորել Մինսկի խումբը և անգամ ՀԱՊԿ-ին՝ միջադեպերին արագ և համակարգված արձագանքելու հարցում: Ռուսաստանցի քաղաքագետների կարծիքով, ՌԴ-ի համար այդ թեժ կետում ստատուս-քվոյի խախտումը ունենալու է բացասական հետևանքներ:

Առաջինը՝ հարցականի տակ կդրվի եվրասիական ինտեգրացիոն գործընթացները՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, հաշվի առնելով նրա անդամների շարքում ՀՀ-ին ռազմա-քաղաքական աջակցություն ցուցաբերելու հարցում կոնսենսուսի բացակայությունը: Երկրորդ՝ կարող է կտրուկ հակադրվի Մոսկվայի ու Բաքի շահերը՝ անգամ վրացական սցենարի կրկնությամբ: Երրորդ՝ ռուսական դիրքերի թուլացումն իր հետ կբերի խնդրի ավելի զանգվածային ինտերնացիոնալիզացիայի անհրաժեշտություն, ինչի հետևանքով ՌԴ-ի ազդեցությունը զգալիորեն կնվազի:

Փորձագետները կարծում են, որ Մոսկվայի հետ հակամարտությունը կարող է Անկարային դրդել մեծացնելու Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը՝ ՀՀ-ի վրա ճնշումներ գործադրելու համար: Սակայն Երևանի ու Բաքվի միջև առկա ռազմա-քաղաքական բալանսը թույլ չի տա կողմերից մեկին ստանալ ճնշող առավելություն և կզսպի հակամարտությունը: