19.05.2026
Նոր նշանակում Հայաստանի զինվորական քննչական գլխավոր վարչությունում
prev Նախորդ նորություն

ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին

Մայիսի 18-ին Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արսեն Առաքելյանը (նստավայրը՝ Քուվեյթ) իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Նորին Մեծություն Աբդուլլահ Երկրորդ Բին ալ-Հուսեյն ալ-Հաշիմիին։


Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:


Թագավոր Աբդուլլահ Երկրորդն իր ջերմ ողջույններն է փոխանցել Հայաստանի ղեկավարությանը և հաջողություն մաղթել դեսպան Առաքելյանին նրա հետագա գործունեության մեջ։


Իր հերթին, դեսպան Առաքելյանը երախտագիտություն է հայտնել թագավոր Աբդուլլահ Երկրորդին բարեմաղթանքների համար և հայտնել ՀՀ կառավարության պատրաստակամությունը գործադրել բոլոր ջանքերը՝ պատմական ամուր հիմքերի վրա կառուցված Հայաստան-Հորդանան բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման և խորացման ուղղությամբ։

Հայաստանն ու Վրաստանը կստեղծեն առաջին համատեղ սահմանային անցակետը «Գոգավան-Գուգուտիում»
Հաջորդ նորություն next