19.05.2026
Միրզոյանը ԵՄ ր ԵԱՏՄ անհամտեղելիության մասին․ Դրսից չի, որ մեզ այս մասին պետք է ասեն
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության փաստաթուղթ են ստորագրել

Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրել։ Փաստաթուղթը Երևանում ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը։


Հանդիպումից և փաստաթղթի ստորագրումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ սա մի ձևաչափ է, որը  հնարավորություն կտա ավելի լրջացնել երկու երկրների  քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը, բայց նաև ավելի համապարփակ մոտենալ ոլորտային համագործակցությանը։