Պաշտոնական Երևանը դեռևս զերծ է մնում ռուս-թուրքական հարաբերությունների սրացման շուրջ կոնկրետ մեկնաբանություններից, որոնք կապված են Սիրիայի երկնքում թուրքական ռազմաօդային ուժերի կողմից ռուսական Սու-24-ի ոչնչացման հետ: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, փոխանցում է EADaily-ն:
Մինչ այդ, ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման մասին արտահայտվել էր ՀՀ ԱԳ փոխնախարար
Շավարշ Քոչարյանը, ով հայտարարել էր, որ մի կողմից ՀՀ-ի դաշնակիցն է, մյուս կողմից՝ նրա մերձակա հարևանը: Դիվանագետը կարծում է, որ ՀՀ-ը պետք է հետևի իրադարձությունների զարգացմանը:
Քոչարյանը հավանաբար նկատի ուներ միայն աշխարհագրական հարևանությունը Թուրքիայի հետ, եթե հաշվի առնենք, որ Երևանի ու Անկարայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերություններ, իսկ 330 կմ-ոց սահմանը փակ է սկսած 1993թ.-ից: ԱՄՆ-ի միջորդությամբ այդ սահմանի ապաշրջափակմա փորձը տապալվեց, իսկ հարևանները միմյանցից մեկուսացված են՝ Թուրքիայի կողմից կառուցված բլոկադայի պատով:
Մինչ այդ, ՀՀ պաշտպանության նախարար
Սեյրան Օհանյանը ռուսական ինքնաթիռի ոչնչացումը գնահատել էր, որպես քալ, որն ուղղված է միջազգային ահաբեկչության պայքարի դեմ: Նար խոսքով, թուրքական ռազմաօդայի ուժերի գործողությունները լուրջ հարված էին միջազգային հանրության ջանքերին, որոնք ուղղված են ահաբեկչության դեմ պայքարին:
Նա նշել էր, որ Հայաստանը ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է, և Երևանի դիրքորոշումն այդ հարցում բացատրվելու է հենց այդ հանգամանքով:
Ինչպես հայտնի է ՀՀ-ում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը: Թուրքիայի հետ սահմանը պաշտպանում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերը:
Չնայած այդ հատվածում ապակայունացման որևէ միտումներ չկան, Սու-24-ի խոցման հետ կապված միջադեպն ակտիվացրել է Անկարայի ու Բաքվի միջև կապերը: Խոսքը մասնավորապես գնում է Թուրքիայի ԱԳ նախարար
Մևլութ Չավուշօղլուի, այնուգետև վարչապետ
Ահմեդ Դավութօղլուի Բաքու կատարած այցերի հետ:
Վերջինս հայտարարել է, որ Թուրքիան «բոլոր ջանքերը կգործադրի Ադրբեջանի օկուպացված տարածքները հետ վերադարձնելու համար»:
Այդ հարցի շուրջ
Տիգրան Բալայանի մեկնաբանության մեջ, սակայն, նշվում է, որ եթե Թուրքիան որևէ կերպ ցանկանում է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա պետք է հեռու մնա այդ գործընթացից: