«Տաշիր Կապիտալ»-ը վաղը կրկին կդիմի կարգավորողին՝ պահանջելով սակագնի իջեցում
«Տաշիր Կապիտալ» ընկերությունը, որը «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի սեփականատերն է, վաղը կրկին կդիմի կարգավորող մարմնին՝ պահանջելով բնակչության համար սակագնի իջեցում։
«Տաշիր Կապիտալ»-ի գործադիր տնօրեն Նարեկ Կարապետյանի սոցիալական ցանցերում գրառման համաձայն՝ ընկերությունը իր դիմումին կցելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա հայտարարությունը, որում նշվում է, որ կարգավորողը մտադիր է սակագները նվազեցնել միայն տարեվերջին։
«Երեկ իմ հրապարակած տեղեկությանն ի պատասխան, ՀԾԿՀ-ն հայտարարել է, որ մերժել է մեր առաջարկը, քանի որ ցանկացել է սակագնի վերանայում անել տարեվերջին:
Մեջբերում եմ. «ՀԾԿՀ-ն նպատակահարմար է գտել էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայումը իրականացնել տարեվերջին»։
Հարգելի՜ հայրենակիցներ,
Վաղը մենք մի անգամ էլ կդիմենք ՀԾԿ հանձնաժողով` կցելով նրանց այսօրվա հայտարարությունը և կպահանջենք կատարել մեր գրավոր առաջարկը և իջեցնել էլ. էներգիայի սակագինը (ինչպես իրենք են նշել վերը մեջբերված հայտարարության մեջ):
Իջեցրո՛ւ սակագինը պրն. Մեսրոպյան», - գրել է Նարեկ Կարապետյանը։