Այս տարվա առաջին 8 ամիսներին Հայաստանից Գերմանիա արտահանումը աճել է ավելի քան 77%-ով
Այս տարվա առաջին 8 ամիսներին Հայաստանից Գերմանիա արտահանումը աճել է ավելի քան 77%-ով՝ կազմելով 71.4 միլիոն դոլար։ Այս մասին Facebook–ի իր էւում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Նախորդ տարվա նույն ժամանակ հատվածում այն կազմել էր ընդամենը 40.4 միլիոն դոլար։ Ավելին այս տարվա ութ ամիսներին արդեն իսկ ավելի շատ արտահանում ենք իրականացրել Գերմանիա, քան ամբողջ անցած տարվա ընթացքում։ Սա կարևոր է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի ապահովման տեսանկյունից։
Ինչո՞ւ եմ դրա մասին հայտարարում այսօր այստեղից Բեռլինից, որովհետև քիչ անց հանդիպելու եմ ավելի քան 40 գերմանացի գործարարների հետ, որպեսզի ներկայացնեմ Հայաստանի տնտեսության ներդրումային միջավայրի հնարավորությունները, այնուհետև հանդիպելու եմ իմ կոլեգային Գերմանիայի գյուղատնտեսության դաշնային նախարար պարոն Ռեյներին, իսկ արդեն վաղվանից սկսվելու են Հայաստան-Գերմանիա միջկառավարական հանձնաժողովի նիստերը, որը հայկական կողմից Հայաստանի Հանրապետության կողմից նախագահելու եմ ես»,–ասաց նա։