15.12.2025
Այս տարվա առաջին 8 ամիսներին Հայաստանից Գերմանիա արտահանումը աճել է ավելի քան 77%-ով
prev Նախորդ նորություն

Ալեն Սիմոնյանն ու ՄԹ նոր դեսպանը քննարկել են խաղաղության գործընթացը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլին:


Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստան-Միացյալ Թագավորություն բազմոլորտ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում:


Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին ու միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր, այնպես էլ անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին: