29.10.2025
Ալեն Սիմոնյանն ու ՄԹ նոր դեսպանը քննարկել են  խաղաղության գործընթացը
prev Նախորդ նորություն

Մամիջանյանը Եվրախորհրդարանի պատգամավոր ներկայացրել է ՀՀ ներքաղաքական իրավիճակը

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է Ժողովրդավարության աջակցության եւ ընտրությունների համակարգման խմբում Հայաստանի հարցերով առաջատար անդամ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի հարցերով մշտական զեկուցող Նաչո Սանչես Ամորի հետ:


Խմբակցության ղեկավարը ողջունել է հյուրին, ով մեր երկիր է ժամանել մասնակցելու Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին:


Հայկ Մամիջանյանը ներկայացրել է Հայաստանում ներքաղաքական իրավիճակը, անդրադարձել դատական համակարգում առկա խնդիրներին, մարդու իրավունքների պաշտպանության եւ խոսքի ազատության հետ կապված հարցերին:


Խմբակցության ղեկավարը նաեւ խոսել է Ադրբեջանում պահվող անձանց հարցի մասին՝ կարեւորելով միջազգային գործընկերների աջակցությունը: Հաշվի առնելով Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակումը՝ խմբակցության ղեկավարը նշել է, որ նամակով դիմել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ խնդրելով, որ Ադրբեջանում ԵՄ դեսպանն այցելի Բաքվում պահվող մեր հայրենակիցներին:


Կողմերը նաեւ քննարկել են տարածաշրջանային հարցեր:


 

Վահագն Հովակիմյանը մասնակցել է հիբրիդային սպառնալիքների թեմայով պանելային քննարկմանը
Հաջորդ նորություն next