29.10.2025
Մամիջանյանը Եվրախորհրդարանի պատգամավոր ներկայացրել է ՀՀ ներքաղաքական իրավիճակը
prev Նախորդ նորություն

Վահագն Հովակիմյանը մասնակցել է հիբրիդային սպառնալիքների թեմայով պանելային քննարկմանը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հոկտեմբերի 29-ին մասնակցել է հիբրիդային սպառնալիքների թեմայով պանելային քննարկմանը:


ԿԸՀ–ից հայտնում են, որ ԿԸՀ նախագահն իր խոսքում հստակեցրել է՝ ընտրական համակարգն անընդհատ է պատրաստվում համապետական ընտրություններին՝ բարելավելով թե՛ ԿԸՀ գործիքակազմը, թե՛ նյութատեխնիկական հնարավորությունները, թե՛ ԿԸՀ աշխատակազմի մասնագիտական կարողությունները:


Հովակիմյանը տեղեկացրել է, որ մինչ ընթանում է քննարկումը, ԿԸՀ վարչական շենքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներն ատեստավորվում են՝ ընտրություններին ընդառաջ բացառելու համար վերջիններիս կողմից բարեվարքության կանոնները, քաղաքական չեզոքությունը խախտելու հնարավոր ռիսկը և ստուգելու համար վերջիններիս մասնագիտական կարողությունները:


ԿԸՀ նախագահի համոզմամբ, ԿԸՀ նոր կազմի կողմից լիազորությունների ստանձնումից հետո կայացած ընտրություններում արձանագրված խնդիրների մեծ մասը պայմանավորված է եղել ընտրական գործընթացների մասնակից սուբյեկտների՝ իրենց գործառույթներին ոչ լիարժեք տիրապետելու պատճառով:


Վահագն Հովակիմյանը կարևորեց ԸԸՀ և ՏԸՀ անդամների, վստահված անձանց, դիտորդների և ԶԼՄ-ների շարունակական վերապատրաստումը, որպեսզի ընտրությունների ժամանակ հստակ տիրապետեն սահմանադրական օրենքի համաձայն, իրենց վերաբերելի իրավունքներն ու պարտականությունները:


Հանդիպումը նախաձեռնել է «Խաղաղության երկխոսություն» հկ-ն, նպատակ ունենալով ԱԺ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ, քննարկման միջոցով անդրադառնալ հիմնական մարտահրավերներին:


Քննարկմանը մասնակցել են տարբեր պետական կառույցներից պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսից, միջազգային կազմակերպություններից և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Արցախի անունից մտահոգություն եմ հայտնում ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ
Հաջորդ նորություն next