26.11.2024
Երևանը չի մեկնաբանում ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումը
prev Նախորդ նորություն

Համագործակցությունը՝ Կովկասում թշնամական գաղափարախոսությանը դիմագրավելու միջոց

Հարավային Կովկասի բազմադարյան գոյության ընթացքում` այս տարածաշրջանի ժողովուրդները կուտակել են ինչպես փոխադարձ դժգոհություններ և հավակնություններ (ոչ միշտ արդարացված), այնպես էլ զգալիորեն դրական փոխհարաբերությունների հեռանկարներ` տնտեսության և մշակույթի ոլորտներում: Այդ մասին է նշվում Dalma-news երիտասարդական ամսագրում տեղ գտած հոդվածում:

Սովետական Միության փլուզումից հետո առաջին պլան մղվեցին հակասությունները, որոնք մինչ օրս հայերի, վրացիների և ադրեջանցիների միջև դժվարին փոխհարաբերությունների հիմնական պատճառն են: Հետխորհրդային դժվարին հակամարտությունները, որոնք ձևավորվեցին փոխհարաբերությունների մթնոլորտում թվում են անլուծելի, և այն պատճառով, որ այսօր չեն աշխատում այն մեխանիզմները, որոնք կարող են ամրապնդել փոխվստահությունը, չկան պայմաններ, որոնց շնորհիվ ազգերը կարող են ավելի լավ ճանաչել և հասկանալ միմյանց: Այս ամենի պատճառը մեծամասամբ այն է, որ երիտասարդ սերնդի դաստիարակության հիմքում ընկած է «թշնամի հարևան» ձևակերպումը:

Այս ավանդույթը նոր է ձևավորվել, քանի որ ազգայնամոլությունը չի եղել Սովետական Միության գաղափարախոսության հիմքում, հակառակը` պաշտոնական գաղափարաոսությունը ինտերնացիոնալիզմն էր: Բայց Սովետական Միության փլուզումից հետո, շարժիչն, ինչպես ասում են, հակառակ կողմով սկսեց գնալ, այն էլ այնքան արագ, որ վախ առաջացրեց հին ժամանկները հիշող մարդկանց համար: Նախկինում հնարավոր չէր խոսել սեփական ազգի գերազանցության մասին այլ ազգերի նկատմամբ, բացահայտ պարծենալ ազգային ծագումով (թեև ոչ ոք չէր խանգարում հպարտանալ ազգիդ ձեռքբերումներով): Տարբեր ազգությամբ մարդիկ լավ էին ճանաչում իրար` բանակում ծառայության, «կոմունիզմի մեծ շնարարության» և բազմաթիվ խորհրդային երիտասարդական սպորտային ու առողջարարական ճամբարների, հավաքների և այլ միջոցառումների շնորհիվ: Մի խոսքով` Սովետական Միության քաղաքացիները միշտ հնարավորություն են ունեցել ճանաչել (հետևաբար նաև հասկանալ) իրար:

Այսօր ամեն ինչ այլ տեսք ունի: Նոր սահմանները մեկուսացրել են ոչ միայն նախկին «եղբայրական պետություններին», այլև դրանց քաղաքացիներին: 25-30 տարեկն հայերն ու ադրբեջանցիները, չեն տեսել երբևէ «թշնամական ազգի» ներկայացուցչի, եթե երկար ժամանակով չեն մեկնել սեփական երկրի սահմաններից դուրս: Այս պայմաններում հակամարտության գաղափարախոսությունը գրեթե այլընտրանք չունի: Ցավալի օրինակները բոլորին են հայտնի:

Սակայն հարկ է նշել, որ «ատելության աստիճանի» պարունակությունը և ազգային քարոզչության ուղղվածությունը լիովին կախված է ներկայիս արտաքին քաղաքական ներքին խոհանոցից: Ադրբեջանական կողմը, օրինակ, երբեմն-երբեմն իրեն թույլ է տալիս սուր հարձակումներ հարևան Իրանի նկատմամբ: Հայերը նման բառերից խուսափում են, անամպ ներկայացնելով երկու երկրների փոխհարաբությունները, թեև Հայաստանի և Իրանի հարևանության պատմության մեջ եղել են ժամանակներ, երբ այդ փոխհարաբերություններն անգամ մեծ ցանության դեպքում` հնարավոր չէ լուսավոր անվանել: Բայց այդ մասին կողմերը նախընտրում են չհիշել, քանի որ նրանց համար շատ կարևոր են ձևավորված առևտրատնտեսական կապերը: Նույն պատճառով էլ ոչ Թբիլիսին և ոչ էլ Երևանը երբեք առաջ չեն քաշում հայաբնակ վրացական տարածքների` Ջավաղքի նուրբ խնդիրը:

Այսպիսի իրականությունը թույլ է տալիս վստահ պնդել, որ երիտասարդ սերնդի գիտակցությունը թունավորող վտանգավոր ազգայնական մտածողությունը, կարող է հաղթել միայն փոխշահավետ փոխհամագործակցության վերականգնումը, որը ընդհատվել է ավելի քան 20 տարի առաջ: Իսկ դա կարող է իրականացվել միայն այն դեպքում, եթե Հարավային Կովկասի երկրները ինչպես համատեղ այնպես էլ յուրաքանչյուրն իր հերթին, կսկսեն երկխոսության և կապերի ընդլայնման ուղիներ փնտրել Ռուսաստանի և Իրանի հետ: Այդպիսի երկխոսության հարթակ կարող է ծառայել Եվրասիական միությունը (ԵԱՏՄ), որի անդամ է արդեն Հայաստանը: ԻՆչպես հայտնի է` և՛ Բաքուն, և՛ Թեհրանը հետաքրքրություն են հայտնում այս ինտեգրման ասոցացիայի հանդեպ: Հերթը Թբիլիսիին է, ով ավելի բարդ իրավիճակում է գտնվում, քնաի որ ԵՄ-ի հետ ասոցատիվ համաձայնության մեջ է գտնվում: Սակայն նույնիսկ այդ դեպքում վրացական կողմը վերջին շրջանում ավելի շատ է խոսում իր առևտրատնտեսական կապերի ընդլայնման և դիվերսիֆիկացման մասին, որոնք շատ դեպքերում սահմանափակվում են Անկարայով և Բաքվով:

Չի կարելի բացառել, որ ռուս-թուրքական հարաբերություններում բարձր լարվածություն առաջացրած վերջին իրադարձությունները կարող են արագացնել միավորման գործընթացները Հարավային Կովկասում: Այս տարածաշրջաննի երեք երկրների հասարակությունները համոզվել են, որ դեպի արմատական իսլամիզմին ավելի ու ավելի ձգտող, գրեթե «Իսլամական պետության» հետ ամագործակցության մեջ մտնող և դավադրաբար մեջքից ահրված հասցնելու ընդունակ Թուրքիային, չի կարելի անգամ փոքր ինչ վստահելի գործընկեր համարել: Թեև դա զարմանալի չէ, հաշվի առնելով թուրքական ղեկավարության գաղափարախոսությունը, նրա սերտ կապերը «Եղբայր-Մուսուլմաններ» շարժման հետ, և վերջապես, այն փաստը որ Իսլամի Սուննի ճյուղը, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, հանդիսանում է վախաբիզմի և որպես արդյունք նաև տերորիզմի բերրի հիմք: Այդ ֆոնին Իսլամական շիա ուղղվածություն ունեցող Իրանը հանդիսանում է ավելի հավասարակշռված և որ կարևոր է` հուսալեի գործընկեր:

Ստացվում է, որ «Ռուսաստան- Հարավային Կովկաս-Իրան» խումբը, կազմավորման դեպքում, կդառնա հիմնավոր գործոն, որը շատ դեպքերում կսահմանի ոչ միայն տարածաշրջանի ժողովուրդների, այլև Մերձավոր Արևելքի կենսակերպը: Այդ նույն դեպքում նաև անկում կապրեն ազգայնամոլական տաքացած կրքերը` բիզնեսի գործընկերներին նեղացնելը անհեռատեսական հիմարություն է: Այդ դեպքում ներկայիս իրավիճակի արհեստական, ոչ բնական կառուցվածքը կլինի հաղթահարված և երիտասարդ սերունդները վերջապպես կարող են իրենց համար բացահայտեն փոխադարձ ճանաչողության և համագործակցության հորիզոնները:

Անարա Վելիևա, հրապարակախոս, Թբիլիս