5.11.2025
Մերձիշխանական շրջանակները ցնծում են. Ադրբեջանից ցորեն է գալիս Հայաստան
prev Նախորդ նորություն

Սրանք իրենց երեխաների աչքերին գոնե կարողանո՞ւմ են նայել

Երկարատև և անշրջելի խաղաղություն է խոստանում մի ուժ, որի կառավարման տարիներին`


– ունեցանք 10 ռազմական բախում Ադրբեջանի հետ,


– կորցրեցինք Արցախը որպես մի ամբողջ հայկական աշխարհ, ինչի նման բան եղել էր միայն 1915 թվականին, երբ կորցրեցինք արևմտյան հայկական աշխարհը,


– կորցրեցինք 5000 մարդկային կյանք,


– հանձնեցինք ռազմավարական բարձունքներ՝ ստանալով մի քանի կիլոմետրի սահմանազատում,


– հանձնեցինք Հայաստանի Հանրապետության 200-ից ավելի քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք,


– ստանձնեցինք Ադրբեջանին միակողմանի «անխոչընդոտ» միջանցք հանձնելու միջազգային պարտավորություն,


– ընդունեցինք Ադրբեջանի անխտիր բոլոր պահանջները խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ,


և այդ ամենից հետո


– միևնույն է չունենք Ադրբեջանի ստորագրությունը խաղաղության պայմանագրի տակ,


– չունենք հաղորդակցության ուղիների ապաշրջափակում, մասնավորապես, հայ-թուրքական սահմանի բացում,


– մեզանից պահանջում են հանել Սահմանադրությունից հղումն անկախության հռչակագրի վրա,


– մեզանից պահանջում են ադրբեջանական անկլավների վերադարձ,


– մեզանից պահանջում են 300.000 ադրբեջանցիների վերադարձ Հայաստան,


– մեզանից պահանջում են պատմամշակութային ինքնության «դենացիֆիկացիա», ներառյալ «տարածաշրջանային անվտանգության սպառնալիք»` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կազմաքանդում:


Հա, հաստատ վստահեցինք:


Սրանք իրենց երեխաների աչքերին գոնե կարողանո՞ւմ են նայել։


ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյան


 


 


 

Ադրբեջանը զարգացնում է իր զավթողական հայեցակարգը
Հաջորդ նորություն next