26.11.2024
Մերձավորարևելյան ճգնաժամի պատճառով ՌԴ-ն կուժեղացնի իր դիրքերը Անդրկովկասում – Լևոն Տեր-Պետրոսյան
prev Նախորդ նորություն

Հայաստանը չի դառնա ռուս-թուրքական հակամարտության թատերաբեմ

Ռուս-թուրքական համակարտությունը դժվար թե անդրադառնա Հայաստանի ու ընդհանուր Հարավային Կովկասի իրավիճակի վրա: Իրավիճակի էսկալացիան հիմնականում կլինի Սիրիայում, որտեղ և բախվել են երկու երկրների շահերը: Այդ մասին VERELQ-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Փորձագետը նշել է, որ չնայած ՀՀ հանդիսանում է ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցը և հանրապետության տարածքում է գտնվում 102-րդ ռազմակայանը, այնուամենայնիվ, որևէ ծանրաբեռնվածություն ռուս-թուրքական սահմանն իր վրա չի կրի: Սաֆրաստյանը չի բացառում Անկարայի կողմից սադրանքներ ղարաբաղյան ուղղությամբ: Այստեղ Երևանը պետք է ուշադիր լինի:

Մոսկվայի ու Անկարայի միջև հարաբերությունները լարվել են թուրքական F-16 կործանիչի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո, որը մարտական առաջադրանք էր կատարում Սիրիայում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դա նավանել է գրոհայինների աջակիցների կողմից հարված թիկունքից՝խոստանալով արժանի պատասխան:

Նախօրեին պարզ դարձավ, որ Պետդումայի "Արդար Ռուսաստան" խմբակցությունը առաջարկել է ընդունել Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ: Սաֆրաստյանը կարծում է, որ այդպիսի օրինագիծ պետք էր ընդունել ավելի վաղ: «Չեմ կարող ասել, թե ինչքան հետևողական կլինի ՌԴ խորհրդարանաը այս հարցում, այնուամենայնիվ, կարծում եմ, որ դա ճիշտ, վաղուց պահանջված նախաձեռնություն է»,-նշել է նա:

ՌԴ-ի ու Թուրքիայի վերջին տարիների սերտ համագործակցությունը մի շարք առանցքային հարցերում հայկական ԶԼՄ-ներում և հասարակության մեջ միանշանակ չէր ընկալվում, եթե չասենք ցավագին: Շատ հաճախ դժվար էր տարբերակել օբյեկտիվ տրտունջը տարբեր սպեկուլյացիաներից:

Սաֆրաստյանի խոսքով, նա իր հրապարակումներում և ռուսաստանցի գործընկերների հետ զրույցումներում բազմաթիվ անգամ շեշտել է այն վտանգներն ու սպառնալիքները, որոնք իրենց մեջ կրում են Թուրքիայի հետ հարաբերությունները: «Ես միշտ ռուս-թուրքական հարաբերություններն ընկալել եմ որպես ռազմավարական համակարտություն, որը անցել է կրակի դադարեցման փուլ: Հայտնի է, երբ լռում են թնդանոթները, տեղի է ունենում առևտուր: Այսօր այդ առևտուրը դադարեցվում է և հավանաբար, կրկին կլսվեն թնդանոթների ձայնը»,-նշել է Սաֆրաստյանը: