30.10.2025
Իշխանության առաջադրած «մարտերն առանց կանոնների» մոտեցումը որևէ մեկին չի շրջանցելու
prev Նախորդ նորություն

Սանդուն կլինի ՀՀ «լոբբիստը», և ԵՄ-ն «չի տեսնի» Փաշինյանի կոշտ ընտրական գործողությունները

Նիկոլ Փաշինյանը Փարիզում խաղաղության ֆորումի շրջանակում հանդիպել է Մոլդովայի նախագահ Սանդուին: Դրանից մեկ կամ երկու օր առաջ Սանդուն հայտարարել էր, թե Ռուսաստանը կփորձի Հայաստանի խորհրդարանի ընտրությունն օգտագորխել իր ցանկալի իշխանություն հաստատելու համար:


Սանդուի այս հայտարարությունը, ըստ էության, ունի մի շերտ, որը պարզապես այն գծի արտահայտությունը չէ, որի շրջանակում է դիրքավորվում ինքը՝ Մոլդովայի նախագահը:


Սանդուն, ըստ ամենայնի, կփորձի լինել պաշտոնական Երեւանի «լոբբիստը» եվրոպական տիրույթում, ստեղծելու համար այն մթնոլորտը եւ մտայնությունը, որ խորհրդարանի ընտրությանը Նիկոլ Փաշինյանը պետք է դիմագրավի Ռուսաստանին: Դա ստեղծելն անհրաժեշտ է, որպեսզի Եվրամիությունում տրամադրությունները Նիկոլ Փաշինյանի ընտրական կոշտ գործողությունների հանդեպ՝ լինեն լոյալ:


Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ էլ միջազգային հարթակներից մեկում Հայաստանի ԱԳ նախարարն էր հանդիպել Մոլդովայի ԱԳ նախարարի հետ, եւ այդ հանդիպման ընթացքում մոլդովացի նախարարը «կիսվել էր իրենց ընտրական փորձառությամբ»:


Իսկ ո՞րն է այդ փորձառությունը. կոշտ քայլեր ընդդիմադիր ուժերի նկատմամբ, ընտրությանը մասնակցելու արգելքներ, ընտրական խտրականությունը, եւ այդ ամենի հիմնավորում «ռուսական վտանգով»:


Հայաստանի իշխանությունն իհարկե հազիվ թե իր անմիջական դեմքով գործի այդ աստիճան «հակառուսական» դաշտում, բայց թերեւս հենց այդ պատճառով է անհրաժեշտ Եվրոպայում ունենալ «լոբբիստներ»:


Վերլուծաբան Հակոբ Բադալյան

Փաշինյանի ընտրական շանտաժը
Հաջորդ նորություն next