26.11.2024
«Պարգևատրում» փախստականների համար. Անկարան ԵՄ-ից երեք միլիարդ եվրո կստանա
prev Նախորդ նորություն

Զլոբին. Ռուս-թուրքական հարաբերությունների սրումը կարող է բարձրացնել Հայաստանի դերը

Ռուս-թուրքական հարաբերությունների սրումը կարող է տարածաշրջանում բարձրացնել Հայաստանի դերը, որպես Մոսկվայի դաշնակց: Այդ մասին հայտարարել է հայտնի ռուսաստանցի քաղաքագետ, Գլոբալ շահերի կենտրոնի նախագահ Նիկոլայ Զլոբինը:

Փորձագետը նշել է, որ Հայաստանի համար շատ կարևոր է կառուցել իր քաղաքական առաջնահերթյունները: «Ես, օրինակ, կարծում եմ, որ ցեղասպանության հետ կապված պատմական արդարության վերականգնման կարևորության հետ մեկտեղ, որը եղել է և այն պետք է ճանաչել, հայկական քաղաքական էլիտան չպետք է արտաքին քաղաքական տեսալականը դրանով սահմանափակի: Իմ կարծիքով, Հայաստանի բարգավաճումը, նրա միջազգային ազդեցության բարձրացումն այս պայմաններում ավելի կարևոր է, քան պատմական արդարության վերականգնումը: Ինչքան էլ դա ցինիկ չհնչի: Քանի որ քաղաքականությունը՝ դա ապագան է»,-նշել է Զլոբինը «Новости-Армения»-ի տված հարցազրույցում:

Նրա խոսքով, ՌԴ-ին այժմ հետաքրքիր է ընդլայնել իր ներկայությունը Հայաստանում, հարցը նրանում է, պատրաստ է արդյոք դրան հայկական էլիտան: «Ընդհանրապես, Ռուսաստանը, հավանաբար, ընդլայնելու է իր ռազմական ներկայությունը ԱՊՀ-ում, Կովկասում, Մերձավոր Արևելքում: Պետք է սկսել բանակցությունները ՌԴ-ի հետ այդ հարցով: Ես կարծում եմ, որ այստեղ շատ են լինելու նաև խոչընդոտները»,-նշել է քաղաքագետը: Զլոբինը վստահ է, որ տարածաշրջանային անկայության պայմաններում, ՌԴ-ին ձեռնտու չէ ղարաբաղյան հակամարտության ապասառեցումը, քանի որ դա կլինի ես մեկ ճակատ, որը Մոսկվային այսօր անհրաժեշտ չէ:

«ՌԴ-ի շահերի օգտին այդ ապասառեցումը չի աշխատի: Ես այսօր դրա հետ հույս չէի կապի: Իսկ Հայաստանի, որպես տարածաշրջանում դաշնակցի դերի բարձրացման վրա, ես հուսյ կդնեի: Սակայն այստեղ շատ բան է կախված հայկական էլիտայից»,-նշել է նա: