26.11.2024
Նալբանդյան. Հայաստանը շարունակելու է մասնակցել խաղաղապահ առաքելությանն Աֆղանստանում
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում ահաբեկիչներին զրկելու են քաղաքացիությունից

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքում փոփոխություն են մտցվելու: Օրինագիծը Միլլի Մեջլիսի քննարկման է ներկայացվելու Իրավական քաղաքականության և պետական շինարարության և Հասարակական միավորումների ու կրոնական կառույցների հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում:

Ըստ օրինագծի, "Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիությունից զրկելու մասին" օրենքի 18-րդ հոդվածում լրացումներ են մտցվելու: Այդպիսով, Ադրբեջանի քաղաքացին, ով մասնակություն է ունեցել ահաբեկչական գործունեությանը և սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողությանը կզրկվի քաղաքացիությունից:

Բացի այդ, Ադրբեջանի քաղաքացիները կզրվեն քաղաքացիությունից, եթե մասնակություն են ունեցել կրոնական ծայրահեղական գործունեությանը կամ ռազմական պատրաստություն են անցել օտարերկրյան պետությունում՝կրոնական կրթության քողի ներքքո, ինչպես նաև թշնամական կրոնական ուղղությունների տարածման և օտարերկրյա պետություններում կրոնական հակամարտություններին մասնակցելու համար, փոխանցում է ԱՊԱ-ն: