23.11.2024
ԱԳՆ. Իսլամական համագործակցության կազմակերպությունն աղավաղել է Ղարաբաղի հակամարտության էությունը
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն շահագրգռված է Իրանի հետ համագործակցությամբ, բայց ուժի մեջ է թողնում պատժամիջոցները

Եվրամիությունը շահագրգրված է Իրանի հետ համագործակցության խորացմամբ և աջակցում է «միջուկային գործարքով» պայմանավորված պատժամիջոցների վերացմանը, սակայն Բրյուսելն ուժի մեջ է թողնում Իսլամական Հանրապետությունում մարդու իրավունքների խախտման համար սահմանված պատժամիջոցները:

Այս մասին Թեհրանում հայտարարել է Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Եվրամիության արտաքին քաղաքականության պաստխանատուն «Բի-բի-սի»-ի փոխանցմամբ ապրիլի 16-ին այցելել էր Թեհրան՝ Իրանի իշխանությունների հետ սիրիական հակամարտության խնդիրը քննարկելու նպատակով:

Ինչպես հայտարարեց Մոգերինին, Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանը նշվել է, որ կողմերը շահագրգռված են առևտրա-տնտեսական և բանկային ոլորտում համագործակցության զարգացմամբ, հայտնում է Tasnim գործակալությունը: Հանդիպմանը քննարկվել է նաև սիրիական հակամարտության կարգավորման ուղիները և Թեհրանում ԵՄ մշտական դիվանագիտական ներկայացուցչության բացման հարցը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ նախարարների խորհուրդը որոշել էր մինչև 2017-ի ապրիլի 13-ը երկարաձգել Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները` կապված երկրում մարդու իրավունքների իրավիճակի հետ: Անհատական պաժամիջոցների ցուցակում 82 ֆիզիկական և մեկ իրավաբանական անձ է ընդգրկված: Նրանց մուտքը ԵՄ արգելված է, իսկ են «ֆինանսական ակտիվների» սառեցված են: