25.11.2024
Հայ զինծառայողների դիակնրի խոշտանգամն փաստով Երևանը կդիմի ՄԻԵԴ և ՄԱԿ
prev Նախորդ նորություն

ԼՂՀ ՊԲ-ն թույլատրել է Ադրբեջանին շփման գծում իրականացնել դիակների որոնողական աշխատանքներ

LՂՀ ՊԲ զինծառայողների կողմից ապրիլի 16-ին հայտնաբերված չնույնացված առարկան նմանեցվել է դիակի հետ, ինչը կարող է հաստատվել միայն որոնողական աշխատանքների արդյունքում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԼՂՀ ՊՆ-ն։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, այսօր հայկական կողմն ադրբեջանական կողմին թույլատրել է շփման գծի հյուսիսային ուղղությամբ շարունակել դեռեւս ապրիլի 8-ից սկսված զոհվածների դիակների որոնողական աշխատանքները», - ասված է հաղորդագրությունում։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի 2-ի գիշերը կտրուկ սրվեց իրավիճակը: Սկսվել էին թեժ մարտեր հակամարտ զորքերի միջև, ինչից հետո կողմերը մեղադրեցին միմյանց հրադադարի խախտման մեջ: Ապրիլի 5-ին ժամը 12:00-ին կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերվեց, որն ինչպես հետագայում պարզվեց հնարավոր դարձավ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի շտաբի պետերի հանդիպման արդյունքում: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու մասին լուրը:

Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 92 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է: