20.04.2025
Սարգսյանն ու Պուտինը քննարկել են ԵԱՏՄ ամրապնդման հարցը
prev Նախորդ նորություն

Կուրտով. Սիրիայում Ասադին այլընտրանք չկա

Սիրիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձայների մեծամասնությունը ստացել է իշխող ԲԱԱՍ կուսակցությունը, որը գլխավորվում է Բաշար Ասադի կողմից, ինչպես նաև ԲԱԱՍ-ի կողմնակիցները: Նրանք 250 մանդատներից կարողացել են ստանալ 200 մանդատներ: Մնացած 50 մանդատները բաժին են հասել մի շարք երիտասարդ կուսակցությունների, որոնք ստեղծվել են երկու տարի առաջ, ինչպես նաև ներքին ընդդիմությանն ու անկախ թեկնածուներին:

Քաղաքագետ Աժդար Կուրտովը հայտարարել է, որ Սիրիայում ընտրությունները խոսում են Բաշար Ասադի և ռուսական ռազմա-օդային ուժերի հաջողությունների մասին, փոխանցում է ВЗГЛЯД-ը: Նրա խոսքով, Ասադը շարունակում է հանդիսանալ Սիրիայի այլընտրանք չունեցող քաղաքական գործիչը: Ըստ նրա, ընտրությունները ցույց տվեցին քաղաքական ուժերի վերադասավորությունը: Ասադին միշտ մեղադրում էին բռնապետ և ոչ լեգիտիմ նախագահ լինելու մեջ, սակայն այժմ նա կարող է հենվելով վերջին ընտրությունների արդյունքների վրա չեզոքացնել այդ հայտարարությունները: Կուրտովի կարծիքով, Ասադը ցուցադրեց, որ Սիրիայի բնակչության մեծամասնություննն աջակցում է նրա քաղաքական կուրսին:

Նրա խոսքով, ընտրությունները շատ կարևոր են: Հինգ տարի շարունակ ԱՄՆ-ը, Թուրքիան և նրանց տարածաշրջանային դաշնակիցները պնդում են, որ Ասադը չունի որևէ քաղաքական աջակցություն: Ընտրությունները հակառակն են ապացուցել: Դամասկոսը ուշադրություն չի դարձնելու ամերիկյան պաշտոնյաների հայտարարություններին՝ նրանք հետաքրքիր չեն իրենց համար:
Նախընտրական Վրաստան. «Վրացական երազանքը» կթարմացնի իր թիմը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար