8.06.2025
Երևան. ԵԱՀԿ ՄԽ-ի հետ չի քննարկվել Ղարաբաղի հարցով բարձր մակարդակով հանդիպումների հարցը
prev Նախորդ նորություն

Սարգսյանն ու Պուտինը քննարկել են ԵԱՏՄ ամրապնդման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն հանդիպում է անցկացրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ: Հանդիպման սկզբում Պուտինը հույս է հայտնել, որ ԵՏՄ հանձնաժողովը հաջող աշխատանք կկատարի` Սարգսյանի ղեկավարությամբ:

Ինչպես նշվում է Կրեմլի հաղորդագրության մեջ` ՌԴ առաջնորդը ընդգծել է Եվրասիական տնտեսական միության առավելությունները առավելագույնս օգտագործելու անհրաժեշտությունը անդամ երկրների առաջ ծառացած խնդիրները լուծելու համար:

«Մեր առաջ շատ խնդիրներ են դրված, որոնք պետք է միասին լուծենք: Ամենից կարևորն է, որ օգտագործենք ինտեգրացիոն միության առավելությունները մեր երկրների առաջ ծառացած խնդիրների լուծման համար»,- նշել է Պուտինը` հիշեցնելով, որ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները հանդիպում են անցկացնելու Երևանում: Տիգրան Սարգսյանը, իր հերթին, ընդգծել է, որ բավականին լավ ներուժ է կուտակվել ինտեգրացիայի համար, որը կծառայի երկրների ժողովուրդների շահերին:
Կուրտով. Սիրիայում Ասադին այլընտրանք չկա
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին