24.11.2024
Երևանը հիշեցրել է Աստանային ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման մասին
prev Նախորդ նորություն

ՌԴ-ը ջանքեր է գործադրում ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ

ՌԴ-ը շարունակում է ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է "Вестник Кавказа"-ն:

Նա ընդգծել է, որ ՌԴ-ի, որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային միջնորդի աշխատանքը չի դադարել՝ հրադադարի ռեժիմից հաստատումից հետո; "Այն բանից հետո, երբ սկսվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության ակտիվ ռազմական փուլը, մի շարք քայլեր են ձեռնարկվել, որպեսզի այդ իրավիճակը տեղափոխվի քաղաքական գործընթացի և խաղաղ կարգավորման հուն: Դա ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումներ էին, առաջին հերթին, ՌԴ նախագահի մակարդակով հայտարարությունը, Սերգեյ Լավրովի այցը Բաքու: Դրան զուգահեռ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այց կատարեց տարածաշրջան ու սկսեցին ակտիվորեն աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները",-նշել է նա:

Նրա խոսքով, աշխատանքներ են տարվում հակամարտության կարգավորման գործնական արդյունքներ ստանալու համար, չնայած երկու կողմերից էլ առկա են մեծ քանակության առարկություններ, խնդրահարույց հարցեր, որոնք դժվար են կարգավորել: Նա նշել է, որ այս ուրբաթ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Երևան, և հայկական ղեկավարության հետ կքննարկվի նաև ղարաբաղյան հակամարտությունը: