Իշխանությունը նոր սցենար է գծել եկեղեցու հետ կապված
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Նիկոլ Փաշինյանը Վեհափառի եւ եկեղեցու դեմ պայքարի մարտավարությունը փոխել է` խաչակրաց արշավանքը տեղափոխել է ներեկեղեցական տիրույթ՝ ներսից է քանդում եկեղեցին։ Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ սցենարը հետեւյալն է․ եպիսկոպոսաց դասից էլի ինչ-որ անձանց իրենց կողմը բերել, այնուհետ պարտադրել Վեհափառի հրաժարականը։ Այսօր ընդամենը 10 բարձրաստիճան հոգեւորական է միացել, մի քանի քահանաներ:
Իշխանական աղբյուրները վստահեցնում են, որ առաջիկա օրերին 2-3 նոր անուն կլսենք: Սակայն պահանջվում է գոնե մոտ 25 բարձրաստիճան հոգեւորականի աջակցություն։
Ի դեպ, անգամ այդ պարագայում չեն կարող երազել Վեհափառի գահընկեցության մասին, քանի որ, եկեղեցական կանոնակարգով, այդ հարցը քննարկում է Եպիսկոպոսաց ժողովը, իսկ ժողովը հրավիրելու իրավասությունը կաթողիկոսինն է: Եվ եթե Վեհափառը որոշի դիմադրել ու չհեռանալ կամ եթե վստահ լինի, որ ժողովի մեծամասնությունն իր դեմ է, ժողով էլ չի հրավիրի։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 04 12․ 25 թ․ համարում։