4.12.2025
Նախագահի հրամանագրերով դեսպաններ են նշանակվել
prev Նախորդ նորություն

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։


Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։


Վարորդներին հորդորվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


 

Նոյեմբերին Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 3.1%, մեկ ամսում գները աճել են 0.6%-ով
Հաջորդ նորություն next