Մոսկվայում կայացել է Հանրային դիվանագիտության աջակցման Գորչակովի անվան հիմնադրամի հինգերորդ հոբելյանական գիտա-կրթական ծրագիրը: Մասնակիցների հետ հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման եւ մակրոտնտեսության հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան:
Նա ներկայացրել է ԵԱՏՄ-ի կառուցվածքը, որոշումների կայացման մեխանիզմը, ինչպես նաև այլ պետությունների հետ համագործակցության ծրագրերը: ՌԴ-ի տնտեսական խնդիրներն ազդում են նաև ՀՀ-ի տնտեսության և Ռուսաստանից դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերտների ծավալի կրճատման վրա: 2015թ.-ի հունվար-հուլիսին այն կրճատվել է 35,7%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կազմելով 511,9 միլիոն: Կրճատվել են նաև ՌԴ-ից ուղիղ ներդրումները Հայաստան:
Այդ ամենն ազդում է Հայաստանում եվրասիական ինտեգրացիայի հասարակական աջակցման ցուցանիշների վրա՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ արևմտամետ ԶԼՄ-ներն օգտագործում են հայկական տնտեսության խնդիրներն այդ գործընթացը վարկաբեկելու համար:
Վալովայան պատասխանելով
VERELQ-ի թղթակցի հարցին հայտարարել է, որ նա բնական է համարում ՀՀ-ում եվրասիական ինտեգրացիայի հասարակական աջակցման ցուցանիշի նվազումը, քանի որ դա սպասելի էր: Դեռևս շատ բաներ, որոնք քննարկվել են, չեն իրականացվել, օրինակ Նաիրիտ քիմիական գիգանտի վերագործարկումը, որը սակայն չի քննարկվել այդ համատեքստում և չի հայտարարվել, որ դրանք կիրականացվեն միության գործունեության առաջին իսկ տարում:
«Ես նորմալ եմ վերաբերվում հասարակակն կարծիքի ուսումնասիրություններին, քանի որ միշտ ակնկալիքները ավելի պոզիտիվ են, քան իրականությունը»,-հայտարարել է նախարարը: Նա կենտրոնացել է այն հեռանկարների վրա, որոնք բացվում են ՀՀ-ի առջև ԵԱՏՄ-ի անդամակցությամբ՝ նշելով, որ միության այլ երկրների հետ սահմանի բացակայությոնը չի հանդիսանում խոչընդոտ Հայաստանի անդամակցության համար:
«Մենք մեր հայ գործընկերներին ասում ենք, որ դուք գտնվում են բավականին բարդ, բուռն և անկայուն տարածաշրջանի սահմանին՝ Իրան, Սիրիա, Թուրքիա: Այնտեղ անընդհատ գործընթացներ են տեղի ունենում: Հայաստանը կայունության գոտի է, ինչը կարող է վերածել նրան ներդրումային բարենպաստ կենտրոնի, այդ թվում հայկական սփյուռքի համար: Սակայն ներքին շուկան փորք է, իսկ դառնալով միության անդամ ՀՀ-ը դառնում է ներդրումային առումով ավելի գրավիչ»,-նշել է նա:
Վալովայան նաև հավելել է, որ ոչ ոք չէր սպասում, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ կդառնա ՀՀ-ի ներկայացուցիչ, նախկին վարչապետ
Տիգրան Սարգսյանը: Քննարկումներ իրականացվում էին և բելառուսցի գործընկերները, օրինանակ, առաջարկում էին, որպեսզի նոր նախագահ դառնա ԵԱՏՄ-ի հին անդամ երկրներից մեկի ներկայացուցիչը: «Սա միւոթյունում իրավահավասարության վառ ապացույցն է: Բոլոր երկրների ներկայացուցիչները կարևորում են ՀՀ-ի անդամակցությունը»,-նշել է նա:
VERELQ-ի խնդրանքով, նախարարն անդրադարձել է նաև ԵԱՏՄ-ի ու Իրանի համագործակցությանը, այն նախագծերին, որոնք հետաքրքրում են ՀՀ-ին՝ Հայաստան-Իրան երկաթգծի շինարարությունը և ԵԱՏՄ-ի ու Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորություններին:
Անդրադառնալով երկթագծի թեմային՝ Վալովայան հայտարարել է, որ Ռուսաստանի երկաթուղիներ ընրեկությունը ժամանակին հայտարարել էր, որ պատրաստ է կառուցել այդ ճանապարհը պետական գումարներով, այլ ոչ թե սեփական ռեսուրսներով, քանի որ այն չունի բավարար ապրանքահոսք: Այդ նախագծի կյանքի կոչման համար անհրաժեշտ են պայմաններ, մասնավորապես ԵԱՏՄ-ի շրջանակներում համապատասխան ջանքերով ապահովել այդ ապրանքահոսքը:
Ազատ առևտրի գոտու կապակացությամբ Վալովայան հայտարարել է, որ Իրանի հետ իրենք դուրս կգան ազատ առևտրի գոտու գաղափարի իրագործման հարթություն, սակայն դրա համար անհրաժեշտ է հինգ երկրների համաձայնությունը՝ ՀՀ-ն այժմ շատ ակտիվ նախաձեռնություններ է առաջ քաշում ԵԱՏՄ-ի շրջանակներում, ինչը իրենք ակընկալել են: Նրա խոսքով, Իրանի հարցում ՀՀ-ը առաջ է քաշելու նախաձեռնություններ, իսկ մյուսները մեծ հաճույքով կաջակցեն, քանի որ դրանք կարևոր են:
Վալովայան իր ելույթում հատուկ շեշտադրում է կատարել ԵԱՏՄ շրջանակներում ապրանքաշրջանառության նվազմանը, ինչն անդրադարձել է նաև ՀՀ-ի վրա, որի համար ռուսական շուկան ավանդական նշանակություն ունի: Եթե 2014թ.-ին ՌԴ-ին բաժին է ընկել ՀՀ-ի ապրանքաշրջանառության 24%-ը, ապա մյուս երկրներին՝ Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան միանսն վերցրած՝ մոտ 1%:
«Ապրանքաշրջանառության արագ աճ տեղի չի ունեցել, սակայն դա կապված չէ այն բանի հետ, որ ՀՀ-ը մտել է միության կազմ, այլ այս տարի երկկողմ առևտրում անբարենպաստ պայմաններ են, ռուսական տնտեսության և մի շարք այլ երկրներում նկատվում է ռեցեսիա: Սակայն ՀՀ-ը մի քանի անգամ ավելացել է դեպի ռուսական շուկա մի քանի անուն ապրանքների արտահանումը, տեխնիկական, ֆիտոսանիտարային, անասնաբուժական խոչընդոտների վերացման շնորհիվ»,-նշել է նա:
Նախարարը նշել է, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում առևտրի տեսանկյունից, այդ թվում ՀՀ-ի հետ, առևտուրը կրճատվում է գնային առումով շատ դեպքերում այն պատճառով, որ ընկել են նավթի, գազի, մետաղների գները, որոնք կազմում են միության առևտրի զգալի մասը, սակայն ֆիզիկական ծավալի առումով նվազումը ավելի քիչ է:
Վալովայան բավականին լավատեսական էր տրամադրված ԵԱՏՄ-ում հայկական տնտեսության հեռանկարների վերաբերյալ: Նրա խոսքով, դեռևս վաղ է խոսել գլոբալ տեղաշարժերի մասին, սակայն դրանք անպայման տեղի կունենան: «Մոտակա ժամանակներս խոշոր ենթակառուցվածքային ներդրումներ կուղղվեն»,-հավելել է նա: