8.12.2025
Լուսանկարը` Info Service Dept of the Mother See
prev Նախորդ նորություն

Միհրան Հակոբյանը վիրահատվել է. Մելիքյանը մանրամասնել է հարձակումը

Լուսանկարը` 168.am
Լուսանկարը` 168.am

Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը, ով ենթարկվել է հարձակման «Դալմա Գարդեն մոլի» տարածքում, ստացել է քթի կոտրվածք և գլխի հատվածում հարվածներ։ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի մոտ լրագրողների հետ զրույցում փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ նախկին պատգամավորի քիթը վիրահատել են, իսկ դեմքի վրա առկա են տեսանելի վնասվածքներ։


Փաստաբանի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել ժամը 13։00-13։30-ի սահմաններում առևտրի կենտրոնի հետնամասում։ Հարձակվողները եղել են առնվազն երեք հոգի, դիմակավորված, և հարվածել են թիկունքից։ Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե Հակոբյանին վերջին օրերին հետևել են, Մելիքյանը նշել է, որ ինքը ևս ստացել է նման ոչ պաշտոնական տեղեկություն։


Նա բացառել է կենցաղային կամ անձնական դրդապատճառները՝ պնդելով, որ կատարվածը բացառապես կապված է Հակոբյանի հանրային ընդդիմադիր գործունեության և սուր քննադատական գրառումների հետ։


Մելիքյանը հիշեցրել է 2021 թվականին Հակոբյանի տան ուղղությամբ նռնակ նետելու չբացահայտված դեպքը՝ շեշտելով, որ այս ամենի շահառուն կարող է լինել իշխանությունը կամ նրան հարող շրջանակները։ Միևնույն ժամանակ փաստաբանը հույս է հայտնել, որ իրավապահ մարմինները, որոնք օպերատիվորեն ժամանել են, կկարողանան տաք հետքերով բացահայտել հանցագործությունը։