8.12.2025
Լուսանկարը` 168.am
prev Նախորդ նորություն

Փաշինյանն ու աշխարհի չեմպիոնը քննարկել են մարզերում նոր դպրոցներ կառուցելու ծրագիրը

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանին՝ քննարկելու հանրապետության մարզերում սպորտային կյանքի աշխուժացմանն ուղղված նախաձեռնությունները։


Երկրի ղեկավարը շեշտել է անվանի մարզուհու ունեցած մեծ ավանդը հայկական սպորտի հաջողությունների գործում և վերահաստատել պետության պատրաստակամությունը՝ աջակցելու ոլորտի զարգացմանը։


Հանդիպման առանցքում եղել են «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի ծրագրերը։ Չեմպիոնը վարչապետին է ներկայացրել մարզերում նոր մարզադպրոցներ հիմնելու իր տեսլականը, որը նպատակ ունի խթանել պրոֆեսիոնալ սպորտի առաջընթացը մայրաքաղաքից դուրս։


Նիկոլ Փաշինյանն առաջարկել է քննարկել հիմնադրամի նախագծերը պետական քաղաքականության հետ համադրելու տարբերակը, մասնավորապես՝ դրանք ինտեգրելով խոշորացված համայնքներում մարզական կենտրոններ կառուցելու կառավարության ընթացիկ ծրագրին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության մեխանիզմները հստակեցնել ԿԳՄՍ նախարարության հետ հետագա քննարկումների ընթացքում։