24.11.2024
Սլեպնև. ԵԱՏՄ-ն ու Իրանը սկսում են ազատ առևտրի շուրջ աշխատանքները
prev Նախորդ նորություն

Մատվիենկո. Վրաստանի հետ առանց վիզաների ռեժիմ կսահմանվի 2016թ.-ին

ՌԴ Դաշնային Խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հույս ունի, որ Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզաների ռեժիմը կարող է սահմանվել 2016թ.-ից: Մամուլի ասուլիսին նա հայտարարել է, որ այս պահին ՌԴ-ի ու Վրաստանի միջև տեղի են ունենում միմյանց ընդառաջ դրական քայլեր:

"Մինչև դեկտեմբերի վերջ որոշակի վիզային արտոնություններ են մտցվելու Վրաստանի քաղաքացիների համար, իսկ հետագա վիզային ռեժիմի չեղարկումը ենթադրում է որոշակի գործողություններ իրավական դաշտում: Հույս ունենք, որ 2016թ.-ին հնարավոր կլինի լուծել այդ խնդիրն, և առանց վիզաների ռեժիմ սահմանել Վրաստանի քաղաքացիների համար", - փոխանցում է նրա խոսքերը ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանը դեկտեմբերի 23-ից դյուրացնում է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը և չի բացառում ապագայում առանց վիզաների ռեժիմի սահմանումը:
Հատկանշական է, որ Մոսկվայի կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի դյուրացման գործընթացը սկսվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջերս արած հայտարարությունից հետո, որ ՌԴ-ը պատրաստ է վերացնել վիզային ռեժիմը Վրաստանի հետ: «Կարծում ենք, մենք պատրաստ ենք վերացնել վիզային ռեժիմը Վրաստանի հետ»,-նշել էր Պուտինը դեկտեմբերի 17-ի մեծ մամուլի ասուլիսի ընթացքում:

Ռուսաստանը վիզային ռեժիմ է սահմանել Վրաստանի հետ 2000թ.-ին, դրան ի պատասխան վրացական կողմը վիզաներ է սահմանել ռուսաստանցիների համար: 2004թ.-ին Վրաստանը դյուրացրել է վիզային ռեժիմը ՌԴ քաղաքացիների համար, որոնք այդ պահից սկսած վիզաներ էին ստանում Վրաստան ժամանելուն պես: 2012թ.-ի սկզբից Վրաստանը լիովին չեղարկել է վիզաները ռուսաստանցիների համար, չնայած 2008թ.-ի օգոստոսյան պատերազմից հետո ՌԴ-ի կողմից Վրաստանի նկատմամբ վիզային ռեժիմի խստացման: