24.11.2024
ԱԳՆ. ՌԴ-ն աջակցում է Ղարաբաղի հարցով քաղաքական երկխոսությանը
prev Նախորդ նորություն

Սլեպնև. ԵԱՏՄ-ն ու Իրանը սկսում են ազատ առևտրի շուրջ աշխատանքները

Եվրասիական տնտեսական միության երկրներն ու Իրանը սկսում են աշխատանքներն ազատ առևտրի շուրջ: Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը:

Կողմերը սկսում են ազատ առևտրի հեռանկարի շուրջ համատեղ հետազոտությունը: Հետազոտական խումբը պետք է որոշի այդ համաձայնագրի տնտեսական նպատակահարմարությունը, կոնկրետ առաջարկություններ անի հնարավոր ձևաչափի մասին, փոխանցում է Ռիա Նովոստին:

Սլեպնևը հայտարարել է, որ Իրանն իրենց ռազմավարական գործընկերն է և միջազգային պատժամիջոցների չեղարկումը նախադրյալներ է ստեղծում Իրանում տարածաշրջանային տնտեսական աճի նոր կենտրոնի ձևավորման համար, իսկ իսլամական հանրապետության ռեինտեգրացիան համաշխարհային տնտեսություն հնարավորություն կտա ավելացնել համագործակցությունը Մեծ Եվրասիայի շրջանակներում:

Նրա խոսքով, համատեղ աշխատանքի նախադրյալներ կստեղծի Հնդկաստանի, Պակիստանի, Իրաքի ուղղությամբ տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար և կձևավորվի Եվրասիական տրանսպորտային Հյուսիս-Հարավ միջանցքը:

Ըստ Սլեպնևի, ԵԱՏՄ երկրներն Իրան են առաքում գյուղատնտեսական ապրանքներ, յուղեր, եգիպտացորեն: Բացի այդ, առաքվում է նաև անտառափայն, սինթետիկ նյութեր, էլեկտրաէներգիա: Իրանից ներկրվոմ են բանջարեղեն, մրգեր, ցեմենտ և նավթամթերք: