25.11.2024
Հայացք Մոսկվայից. Հայաստան-ՌԴ միացյալ ՀՕՊ համակարգը թույլ կտա պաշտպանվել Թուրքիայից
prev Նախորդ նորություն

ԱԳՆ. ՌԴ-ն աջակցում է Ղարաբաղի հարցով քաղաքական երկխոսությանը

ՌԴ-ը աջակցում է ղարաբաղյան հակամարտության շուրջ քաղաքական երկխոսությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ և Ադրբեջանի նախագահների Բեռնում կայացած հանդիպումը:

Հիշեցնենք, որ երկու երկրների առաջնորդները քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում բռնությունների վերջին աճը և իրենց մտահոգությունն են հայտնել մարդկային զոհերի հետ կապված, այդ թվում քաղաքացիական անձանց շրջանում, որը կապված է ծանր տեխնիկայի կիրառման հետ:

«Ճեղքում չի գրանցվել, սակայն հաստատվել է երկու կողմերի հետաքրքրությունը Մինսկի ձևաչափի շրջանակներում աշխատանքի շարունակման շուրջ: Ռուսական կողմն աջակցում է բարձրագույն մակարդակի քաղաքական երկխոսությանը խնդրի խաղաղ, քաղաքա-դիվանագիտական կարգավորման ճանապարհով»,-նշել է Զախարովան:

Մոսկվան ելնում է նրանից, որ համանախագահների միջնորդական աշխատանքները շարունակվելու են: ՌԴ-ը նույնպես շարունակելու է այդ հարցում աջակցել կողմերին:
Կողմերը հանդիպման արդյունքներով աջակցություն են հայտնել միջնորդների առաջարկներին՝ հայ-ադրբեջանական սահմանի և զորքերի շփման ծգում միջադեպերի նվազման հետ կապված, այդ թվում հետաքննությունների մեխանիզմների ստեղծման շուրջ:

Չնայած հանդիպման դրական արդյունքներին, Ղարաբաղում զորքերի շփման գոտում և հայ-ադրբեջենական սահմանին իրավիճակն անհանգիստ է, չնայած նախորդ գիշեր հրետակոծության ինտենսիվությունը նվազել էր: