25.11.2024
Կուկավա. Առանց վիզաների ռեժիմը ՌԴ-ի հետ Վրաստանի համար պակաս կարևոր չէ, քան ԵՄ-ի հետ
prev Նախորդ նորություն

Հայացք Մոսկվայից. Հայաստան-ՌԴ միացյալ ՀՕՊ համակարգը թույլ կտա պաշտպանվել Թուրքիայից

ՀՀ-ի ու ՌԴ-ի միացյալ ՀՕՊ համակարգը թույլ կտա ամրապնդել օդային սահմանները, հատկապես Թուրքիայի կողմից Սիրիայում խոցված ռուսական Су-24-ի միջադեպից հետո: Այդ մասին հայտարարել է ՌԴ ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Լուզանը:

Կովկասյան տարածաշրջում Միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է նախօրեին Մոսկվայում՝ ՀՀ ու ՌԴ պաշտպանության նախարարների կողմից:

Լուզանը Ռիա Նովոստիի հետ զրույցում հայտարարել է, որ այդ որոշումը կայացվել է Թուրքիայի հետ տեղի ունեցած միջադեպից հետո: "Այսօր օդուժը գլխավոր դերակատարումն ունի մարտական գործողություններում: Թուրքիան՝ ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ երկրի տարածքում տեղակայված է ոչ միայն սեփական օդուժը, այլ նրա օդանավակայաններից օգտվում են նաև ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը: Անհրաժեշտ է ավելի լուրջ համակարգ, որը փակի տակ կպահի օդային սահմանը, իսկ դրա համար անհրաժեշտ են միացյալ ջանքեր", - կարծում է նա:

Գեներալը նշել է, որ ռուս-հայկական միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծումը դժվարանում է երկու երկրների աշխարհագրական դիրքով՝ երկու պետությունների միջև գտնվում է Վրաստանը:

Լուզանը նշել է, որ ՀՕՊ միացյալ մարտական կառավարումն արդեն իրականացվում է, բացի այդ, ՌԴ-ը ՀՀ-ում ունի իր ռազմակայանը, որը նույնպես պետք է պաշտպանել հակառակորդի ավիացիայից, քանի որ հայաստանցի և ռուսաստանցի զինվորականների առանձին ջանքերն ապակառուցողական կլինեին:

Նա նշել է, որ Մոսկվայի ու Երևանի միջև միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծումը քայլ է դեպի ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծում: Այս պահին ՌԴ-ը աշխատում է Ղրղզստանի ու Տաջիկստանի հետ միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծման շուրջ: Ղազախստանի հետ միացհալ ՀՕՊ համակարգի ստեղծման համաձայնագիրը ստորագրվել էր 2013թ.-ին, իսկ Բելառուսի հետ ռուսական համակարգն արդեն միավորված է: