25.11.2024
Թուրքիայում սկսվում են նոր սահմանադրության ընդունման քննարկումները
prev Նախորդ նորություն

Կուկավա. Առանց վիզաների ռեժիմը ՌԴ-ի հետ Վրաստանի համար պակաս կարևոր չէ, քան ԵՄ-ի հետ

"Ազատ Վրաստան" կուսակցության առաջնորդ Կախա Կուկավան կոչ է արել իշխանություններին քայլեր ձեռնարկել Վրաստանի քաղաքացիների համար ՌԴ-ի հետ առանց վիզաների ռեժիմ սահմանելու համար:

Նրա խոսքով, առանց վիզաների ռեժիմը ՌԴ-ի հետ Վրաստանի համար պակաս կարևոր չէ, քան վիզաների ազատականացման ռեժիմը ԵՄ-ի հետ: "Դա կարևոր է հարյուր հազարավոր Վրաստանի քաղաքացիների, վրացական տնտեսության ու լարի փոխարժեքի համար: Կոչ եմ անում վրացական կառավարությանն ակտիվ քայլեր ձեռնարկել, որպեսզի մինչև 2016թ.-ը լուծել բոլոր տեխնիկական հարցերը՝ Վրաստանի քաղաքացիների համար ՌԴ-ի հետ սահմանն առանց վիզաների հատելու համար", - փոխանցում է Կուկավայի խոսքերը Sputnik Грузия-ն:

Ռուսաստանը դեկտեմբերի 23-ից դյուրացնում է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը և չի բացառում ապագայում առանց վիզաների ռեժիմի սահմանումը:
Հատկանշական է, որ Մոսկվայի կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի դյուրացման գործընթացը սկսվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջերս արած հայտարարությունից հետո, որ ՌԴ-ը պատրաստ է վերացնել վիզային ռեժիմը Վրաստանի հետ: «Կարծում ենք, մենք պատրաստ ենք վերացնել վիզային ռեժիմը Վրաստանի հետ»,-նշել էր Պուտինը դեկտեմբերի 17-ի մեծ մամուլի ասուլիսի ընթացքում:

Ռուսաստանը վիզային ռեժիմ է սահմանել Վրաստանի հետ 2000թ.-ին, դրան ի պատասխան վրացական կողմը վիզաներ է սահմանել ռուսաստանցիների համար: 2004թ.-ին Վրաստանը դյուրացրել է վիզային ռեժիմը ՌԴ քաղաքացիների համար, որոնք այդ պահից սկսած վիզաներ էին ստանում Վրաստան ժամանելուն պես: 2012թ.-ի սկզբից Վրաստանը լիովին չեղարկել է վիզաները ռուսաստանցիների համար, չնայած 2008թ.-ի օգոստոսյան պատերազմից հետո ՌԴ-ի կողմից Վրաստանի նկատմամբ վիզային ռեժիմի խստացման: