20.04.2025
ԼՂ ՊԲ. Շփման գծում էապես նվազել է կրակոցների թիվը
prev Նախորդ նորություն

Թուրքիայում սկսվում են նոր սահմանադրության ընդունման քննարկումները

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հաջորդ շաբաթ հանդիպումներ կանցկացնի ընդդիմության առաջնորդների հետ՝ նոր սահմանադրության ընդունման հարցը քննարկելու համար:

Ազգայնական շարժում կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին արդեն համաձայնվել է անցկացնել այդպիսի հանդիպում: Մինչ այդ, Թուրքիայում նախագահի աշխատակազմի աղբյուրը Trend-ին հայտնել էր, որ նոր սահմանադրության ընդունումը կարևոր է երկրի համար, քանի որ այսօրվա սահմանադրությունը չի համապատասանում քաղաքացիների շահերին:

Աղբյուրը նշել էր, որ անհրաժեշտ է առաջին հերթին, որ նոր սահմանադրության օգտին քվեարկի Թուրքիայի խորհրդարանը: Եթե խորհրդարանը չկարողանա քվեարկությամբ ընդունել նոր սահմանադրությունը, ապա համաժողովրդական հանրաքվե կանցկացվի, փոխանցում է TRT Haber-ը:

Մինչ այդ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիային անհրաժեշտ է նախագահական կառավարման համակարգ: Ըստ նրա, նոր սահմանադրության ընդունումը և անցումը նախագահական կառավարման համակարգին Թուրքիան կդարձնեն ավելի ժողովրդավարական պետություն:
Կուկավա. Առանց վիզաների ռեժիմը ՌԴ-ի հետ Վրաստանի համար պակաս կարևոր չէ, քան ԵՄ-ի հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար