24.11.2024
Մատվիենկո. Վրաստանի հետ առանց վիզաների ռեժիմ կսահմանվի 2016թ.-ին
prev Նախորդ նորություն

Մամեդով. Իրան-Ադրբեջան երկաթգծով ապրանքների տարանցումը կկազմի 10-15 հազար տոննա

Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը Թեհրանում մերձակասպյան երկնրների տրանսպորի նախարարների հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Աստարայում՝ Իրանի ու Ադրբեջանի երկաթգծերի միավորման արդյունքում այդ երկրներով տարեկան արտահանումը կկազմի 10-15 հազար տոննա:

Նրա խոսքով, իրանական կողմի հետ երկու երկրների երկաթգծերի միավորման բանակցություններն ընթանում են արդեն տաս տարի և վերջերս որոշում է կայացվել կառուցել կամուրջ Աստարայում ու լուծել այդ խնդիրը, փոխանցում է iran.ru կայքը:

Ադրբեջանի ու Իրանի երկաթգծային ու սահմանապահ կառույցների ներկայացուցիչները դեկտեմբերի 27-ին հանդիպում կանցկացնեն ադրբեջանական և իրանական Աստարա քաղաքաների միջև՝ Աստարաչայ գետի վրա կամրջի շինարարական աշխատանքները քննարկելու համար:

Իրանն ու Ադրբեջանը միավորող կամրջի շինարարությունն իրականացվում է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի շրջանակներում: Ադրբեջանի նախագահը հրահանգել է արագացնել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ադրբեջանական հատվածի շինարարությունը, փոխանցում է interfax.az-ը: