25.11.2024
Մամեդով. Իրան-Ադրբեջան երկաթգծով ապրանքների տարանցումը կկազմի 10-15 հազար տոննա
prev Նախորդ նորություն

Ջեյմս Ուորլիքը կրկին կոչ է անում խաղաղության

"Մենք կողմերից ակնկալում ենք իրենց հավատարմությունը լարվածության թուլացման և ուժի չկիրառման հարցում հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում", - ԱՊԱ-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով զորքերի շփման գծում մի քանի օր նկատվող լարվածությունը:

Նրա խոսքով, Բեռնում կայացած վերջին հանդիպման ժամանակ նախագահները նույնպես իրենց մտահոգությունն են հայտնել բռնությունների դեպքերի ավելացման հետ կապված, հատկապես, երբ զոհերի թվում են խաղաղ բնակիչներ: «Մենք կոչ ենք անում կողմերին բոլոր միջոցներն ձեռնարկել լարվածության թուլացման համար՝ մարդկային կյանքերը փրկելու և հաջորդ տարի բանակցային միջավայրը բարելավելու համար»,-նշել է նա:

Մի քանի օր առաջ, ՀՀ ու Ադրբեջանի նախագահները Բեռնում քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրումը, և իրենց մտահոգությունն են հայտնել մարդկային զոհերի հետ կապված, այդ թվում քաղաքացիական անձանց շրջանում, որը կապված է ծանր տեխնիկայի կիրառման հետ:

Կողմերը հանդիպման արդյունքներով աջակցություն են հայտնել միջնորդների՝ հայ-ադրբեջանական սահմանի և զորքերի շփման ծգում միջադեպերի նվազման, այդ թվում հետաքննությունների մեխանիզմների ստեղծման առաջարկներին: