8.12.2025
Լուսանկարը` factor.am
prev Նախորդ նորություն

«Դալմայի» կայանատեղիում ծեծի է ենթարկվել նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը

Լուսանկարը` Սպուտնիկի
Լուսանկարը` Սպուտնիկի

Երևանում բռնության է ենթարկվել հասարակական-քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը։ Միջադեպը տեղի է ունեցել «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում, որտեղից ստացած մարմնական վնասվածքներով նա տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։


Ոստիկանությունից հաստատել են հիվանդանոցից ահազանգ ստանալու փաստը՝ նշելով, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի մանրամասները պարզելու ուղղությամբ։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանի փոխանցմամբ՝ հարձակումը կատարվել է դիմակավորված անձանց կողմից, ովքեր հարվածել են թիկունքից։ Իրավապաշտպանը տեղի ունեցածը կապել է նախկինում անպատիժ մնացած հանցագործության հետ՝ հիշեցնելով 2021 թվականին Հակոբյանի տան ուղղությամբ նռնակ նետելու չբացահայտված դեպքը։


Հիշեցնենք, որ Միհրան Հակոբյանը Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր է ընտրվել Հանրապետական կուսակցության ցուցակով, իսկ 2018-ի իշխանափոխությունից հետո ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել՝ հիմնադրելով «Քառյակ մեդիան»։