Վարդենիսում մահացած է հայտնաբերվել ՊՆ սպա․ ոստիկանությունը մանրամասնում է
Լուսանկարը` factor.am
Գեղարքունիքի մարզում ողբերգական դեպք է գրանցվել․ Վարդենիս քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի։ Ըստ «Ազգային ճակատ» նախաձեռնության տարածած տեղեկության՝ մահացածը ՀՀ Պաշտպանության նախարարության սպա էր։
Դեպքի առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ ահազանգը ստացվել է դեկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից։ Շտապօգնության խումբը, մեկնելով Լեռնագործների փողոցի տներից մեկը, արձանագրել է 1999 թվականին ծնված քաղաքացու կենսաբանական մահը։
Դեպքի վայր ժամանած իրավապահները տղամարդու դին հայտնաբերել են ննջասենյակում՝ անկողնում պառկած վիճակում։ Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ներկայումս կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վարդենիսի քննչական բաժին՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։