8.12.2025
Լուսանկարը` Սպուտնիկի
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Իրանը զարգացնում են զբոսաշրջությունը. հայտնի են թվերը

Լուսանկարը` Mineconomy.am
Լուսանկարը` Mineconomy.am

Հայ-իրանական բարեկամական հարաբերությունների օրակարգում առանցքային տեղ է զբաղեցնում զբոսաշրջությունը, որի զարգացման հեռանկարներն ու փոխադարձ այցելությունների ակտիվացումը քննարկվել են նախարարական մակարդակով կայացած հանդիպմանը։


ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 8-ին հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարի տեղակալ Անուշիրվան Բանդփեյին։ Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերի ավելացման հնարավորությունները՝ կարևորելով ոլորտի կայուն զարգացող դինամիկան։


Նախարար Պապոյանը ներկայացրել է վիճակագրական տվյալներ, որոնք վկայում են ակտիվ համագործակցության մասին։


Մասնավորապես, եթե 2024 թվականին Իրանից Հայաստան է ժամանել շուրջ 179 հազար զբոսաշրջիկ, ապա 2025 թվականի միայն հունվար-նոյեմբեր ամիսներին արդեն իսկ գրանցվել է 166 հազար այցելություն։ Հանդիպման ավարտին կողմերը մտքեր են փոխանակել ոլորտի զարգացմանն ուղղված հետագա քայլերի շուրջ։