25.11.2024
Իրաքն ի նշան բողոքի մտադիր է Թուրքիայի փոխարեն Հայաստանից ձեթ ներկրել
prev Նախորդ նորություն

Ստեփանակերտը հերքում է խոցված անօդաչուի սարքի մասին լուրը

ԼՂՀ ՊԲ-ը հերքում է ադրբեջանական կողմի հայտարարությունը խոցված հայկական անօդաչուի սարքի մասին:

Ադրբեջանական կողմի տվյալներով, անօդաչուն խոցվել է այսօր, դեկտեմվերի 25-ի առավոտյան: ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը News.am-ին հայտնել է, որ ԼՂՀ զինված ուժերը չեն կորցրել անօդաչու թռչող սարքեր:

Նշենք, որ հայկական անօդաչու թռչող սարքերի խոցման մասին տեղեկություններ ադրբեջանական ԶԼՄ-ներում պարբերաբար են հայտնվում:

Ղարաբաղում զորքերի շփման գծում վերջին շաբաթներին իրավիճակի աննախադեպ սրումից հետո այս երկու օրերին այն կրկին կայունացել է: