Վրաստանը կողմ է ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարին՝ առանց Անդամակցության գործողությունների ծրագրի, սակայն եթե ՆԱՏՕ-ն պատրաստ լինի բացել դռները անդամակցության համար, ապա Անդամակացության գործողությունների ծրագիր ևս պատրաստ կլինի: Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի անվտանության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին, փոխանցում է Ռիա Նովոստին Ամերիկացի քաղաքագետ և Heritage Foundation հետազոտոկան կենտրոնի վերլուծաբան Լյուք Կոֆֆին նշել է, որ ԱՄՆ-ը պետք է օգտագործի Խիդաշելու այցը այն բանի համար, որպեսզի ճանաչի Վրաստանի զգալի ներդրումը տրանսատլանտյան անվտանգության ապահովման գործում: Նշենք, որ երեքշաբթի ԱՄՆ-ի պաշտպանության նապարար Էշթոն Քարթերը հանդիպել է Վրաստանի իր գործընկեր Թինաթին Խիդաշելիի գետ: Կայացած հանդիպումը Խիդաշելիի համար առաջինն էր՝պաշտպանության նախարարի պաշտոնում: Քաղաքագետի կարծիքով, ԱՄՆ-ը պետք է հրապարակայնորեն հայտարարի, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար անհրաժեշտ չէ Անդամակցության գործողությունների ծրագիրը: 2016թ.-ի Լեհաստանում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում նախագահ Բարաք Օբաման, պետքարտուղար Ջոն Քերրին և պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը պետք է հայտարարեն, որ Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար անհրաժեշտ չէ Անդամակցության գործողությունների ծրագիրը: ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժողովի ընթացքում դաշինքը ընդունել է «ՆԱՏՕ-Վրաստան փաթեթը», որը կամրապնդի Վրաստանի պաշտպանական և դաշինքի հետ համագործակցության հնարավորությունները: ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնը կբացվի մինչև այս տարվա վերջ Թբիլիսիի մոտակայքում գտնվող Վազիանի ռազմակայանի տարածքում: Նախորդ ամիս Վրաստանում անցկացվել են ՆԱՏՕ-ի Agile Spirit զորավարժությունները: